«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Ամերիկայում ընտրողը հիշեցրեց, որ իշխանությունը հավերժ չէ

Ամերիկայում ընտրողը հիշեցրեց, որ իշխանությունը հավերժ չէ
04.11.2026 | 14:42

ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը հերթական անգամ ցույց տվեց ժողովրդավարության կարևորագույն սկզբունքներից մեկը․ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ոչ մի քաղաքական ուժ չի կարող իրեն անփոխարինելի համարել։

Նույնիսկ աշխարհի հզորագույն պետության նախագահը չի կարող անտեսել հասարակության դժգոհությունը և ենթադրել, թե ընտրություններում հաղթանակն իրեն անսահմանափակ լիազորություններ է տալիս։

Ժողովրդավարությունը միայն իշխանություն ձևավորելու մեխանիզմ չէ։ Այն նաև իշխանությանը վերահսկելու, քննադատելու, սահմանափակելու և անհրաժեշտության դեպքում նրան հեռացնելու հնարավորություն է։

Իսկական ժողովրդավարության մեջ ընդդիմությունը թշնամի չէ, քննադատությունը՝ հանցագործություն, իսկ իշխանափոխության ձգտումը՝ պետականության դեմ ուղղված գործողություն։

Իշխանությունը ժամանակավոր է, պետությունը՝ մնայուն, իսկ ժողովրդի կամքը՝ գերագույն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 2241

Մեկնաբանություններ